Ազիմովի հիվանդ երևակայության արգասիքը
Մարտ 14, 2011թ. 11:54
ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
Հարց. Այսօր Հյուրիեթ պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության արգասիք է:
Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան:
ArmAr.am












