Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհեր

Մարտ 14, 2011թ. 20:35

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության` ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաև այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին և կամավորներին Հայաստան այցելելու և հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրի նպատակը բիզնեսի և կրթօջախի միջև համագործակցության հարթակ ստեղծելն է:
Գաղտնիք չէ, անհնար է մրցունակ լինել առանց արտադրողականության մշակույթի բարձրացման: Այն մոդելը, որը ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանը, ձևավորման երկար ճանապարհ է անցել` հաջողություն բերելով ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր և օրինակելի ձեռնարկություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտադրողականության հայաստանյան մոդելի ստեղծման և զարգացման հաջողած օրինակ է: Ցանկացած ընկերության բարձր արտադրողականությունը կարող է նպաստել շուկայում ոչ միայն այդ ընկերության, այլև երկրի մրցունակության բարձրացմանը, և հենց դա է բիզնեսի կարևորագույն առաքելությունը: Եվ իհարկե, լինելով հայկական ինքնությամբ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն ներկայացնում է հաջողության հասնելու իր գաղտնիքը և կառավարման մոդելը վաղվա առաջնորդներին` աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայ, այդ թվում` սփյուռքահայ, ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական պրակտիկա և ուսումնական ծրագրեր` նպատակ ունենալով հաջորդ սերնդին պատրաստել դիմակայելու համաշխարհային մրցակցությանը:
Երկրի կամ կազմակերպության հաջողությունը կախված է անհատներից, որոնք կազմում են այդ երկիրը կամ կազմակերպությունը: Ահա թե ինչու ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հաջողություններ արձանագրելով, նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը` առավել նպատակային օգտագործելով ամենաթանկ ռեսուրսը` իր աշխատակիցներին, ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամներին: Արդյունքներն ակնհայտ են. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին և շարժական կապի միակ օպերատորն է, որը (անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին) Երևանում կոմերցիոն-փորձնական հիմունքներով գործարկեց 4G/LTE ցանցը` Հայաստանը դարձնելով 4G գործարկած հեռահաղորդակցության ոլորտում առաջատար և գրավիչ հեռահաղորդակցական ենթակառուցվածք ունեցող տասը երկրներից մեկը: Ավելին, առաջին անգամ աշխարհում գործարկվեցին նաև 4G տեխնոլոգիայի հիման վրա մատուցվող ռոումինգ ծառայություններ: Փորձարկման ժամանակ ցանցի տեսական թողունակությունը կազմեց ներբեռնման դեպքում` 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` 50 Մբիթ/վրկ: Եվ նորից առաջին անգամ Հայաստանում (ս.թ. մարտի 2-ին) ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց HSPA+ ցանցը, որն ապահովում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն: Եվ սա դեռ ամենը չէ…
ՙՀայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդիկ են: Աշխարհով մեկ սփռված հայերը պետք է հնարավորություն ստանան կիրառելու իրենց շնորքը մասնագիտական միջավայրում` համատեղ ուժերով նպաստելով երկրի բարօրությանը: Հայաստանյան ընկերություններից մեկը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր երկրներում բնակվող հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու ընկերության իրական աշխատանքային միջավայրում և դառնալու պրոֆեսիոնալ:
ՙՄենք կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի մյուս ընկերություններին նույնպես աջակցելու երիտասարդներին` հաղթահարելու տեսական և գործնական գիտելիքների միջև բացը և դառնալու իսկական մասնագետներ՚, – ուսանողներին դիմելով` ասաց Ռալֆ Յիրիկյանը: ՙԱյսօր, երբ տեխնոլոգիները զարգանում են սրընթաց արագությամբ, գիտելիքների տիրապետող երկրները համաշխարհային շուկայում ունեն ակնհայտ մրցակցային առավելություններ: Նման պայմաններում, ուսանողների հետ գործնական հմտությունները կիսելու առումով, համագործակցությունը բիզնեսի և կրթական հաստատությունների հետ առանցքային է՚,-ավելացրեց պարոն Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը անդրադարձավ նաև ընկերության հիմնարար արժեքներին, որոնք կարևոր դեր են խաղում ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամների շրջանում ընդհանուր արժեքների ձևավորման շնորհիվ ընկերության ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում: ՙԱնհնար է հասնել բարձր արտադրողականության առանց փոխելու բիզնես-մշակույթը: Արտադրողականության բարձրացումը հնարավոր է միայն երբ որակը, թիմային աշխատանքը, նորարարությունը, հավատարմությունը, տեր լինելու վճռականությունը և ավելի մեծ ջանասիրությամբ աշխատելու պատրաստակամությունը աշխատակիցների համար դառնում են նորմեր՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, անդրադառնալով արդյունավետ մենեջերների դերի կարևորությանը, ավելացնելով, որ վերջիններս պետք է կարողանան փոփոխությունները նախաձեռնել ամենաբարձր մակարդակից մինչև ստորին օղակներ և օրինակ ծառայել այդ հարցում` դրանով իսկ նպաստելով արտադրողականության բարձրացմանը աշխատակիցների շրջանում: ՙԿառավարման արդյունավետ մշակույթը ենթադրում է գործընթացների շարունակական նորարարություններ, այդ թվում` կառավարման հարցում: Իսկական առաջնորդը պետք է բաց լինի նոր գաղափարների առջև` կազմակերպության որ մակարդակում էլ որ դրանք չծնվեն: Որպես առաջնորդ, ձեր պատասխանատվություններից պետք է լինի այնպիսի ուղիների ձևավորումը, որոնց կհետևեն ձեր աշխատողները` սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար՚:
Ուսանողության հետ քննարկվեց նաև կորպորատիվ պատասխանատվության գաղափարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում դարձավ կորպորատիվ պատասխանատվության (ԿՊ) գաղափարախոսությունը որդեգրած առաջին կազմակերպությունը` այս մոտեցումը դնելով իր ամենօրյա գործունեության հիմքում և օրինակ ծառայելով Հայաստանի մյուս խոշոր հարկատու կազմակերպությունների համար: ԿՊ-ն առնչվում է գրեթե բոլոր ոլորտներին` լինի մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ, շրջակա միջավայրի պահպանություն, թե` մանուկների առողջություն: Կորպորատիվ պատասխանատվությունն է, որ կամուրջ է դառնում Հայաստանի և Սփյուռքի միջև: ՙՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է տարածել բիզնեսի կառավարման` կորպորատիվ պատասխանատվության վրա հիմնված նոր մշակույթ, որը կծառայի հասարակությանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը կարող են դիմակայել ժամանակի մարտահրավերներին` մինևույն ժամանակ մնալով հայ և պահպանելով սեփական ինքնությունը, արժեքները և սերը Հայրենիքի հանդեպ՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: ՙՄենք հաջողության հասանք, որովհետև հավատացինք: Ես ուզում եմ հաջողության հասնելու հավատը տեսնել նաև այստեղ նստած երիտասարդների աչքերում: Հավատացնում եմ, ոչինչ չի կարող համեմատվել նպատակներին հասնելու զգացողության հետ, երբ այդ ձեռքբերումները նպաստում են Հայրենիքի բարօրությանը՚,-ավելացրեց Յիրիկյանը:
Ամփոփելով դասախոսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ասաց. ՙԱյսուհետ աշխարհի անկյուններով սփռված յուրաքանչյուր հայ տուն ունի ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որի դռները բաց են մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք է՛լ ավելի հպարտանան իրենց Հայրենիքով: Մեր ձեռքբերումները մենք նվիրում ենք յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա լինի՚:
Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս յուրաքանչյուր համալսարանից հինգ ուսանող Հայաստան այցելելու և ՎիվաՍել-ՄՏՍ-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա` ծանոթանալու ընկերության ամենօրյա գործունեությանը և այն հիմնական հմտություններին, որոնք անհրաժեշտ են ընկերության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա ուսանողների ճանապարհային և Երևանում կեցության ծախսերը: Ուսանողները նաև կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Սփյուռքից ժամանած ուսանողներին այս ճամփորդությունը կընձեռի տեղի բնակչության ամենատարբեր շերտերի հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները Սփյուռքից ժամանած իրենց հայրենակիցներին կներկայացնեն հայաստանյան կյանքը: Այս ուսանողների համար, ինչպես ակնկալվում է, այս այցելությունը կդառնա ուսանողական կյանքի ամենավառ դրվագը և ողջ կյանքի ամենահիշարժան պահերից մեկը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն