Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ
Մարտ 15, 2011թ. 16:09
Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովում ելույթով հանդես եկավ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ահազանգ հնչեցնելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ:
Ելույթի վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում է անժամկետ հացադուլ: Նա այն անվանեց «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է Ազատության հրապարակում:
ArmAr.am












