Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան

Էրդողանը կժամանի ՌԴ

Մարտ 15, 2011թ. 09:59

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում կողմերն անդրադառնալու են առանց մուտքի արտոնագրման համակարգի անցման հարցերին:

Էրդողանին ուղեկցում են 7 նախարարներ, մի շարք գործարարներ և պետական պաշտոնյաներ: Մարտի 16-ին Էրդողանը մասնակցելու է ռուս-թուրքական բարձրաստիճան խորհրդակցական հանձնաժողովի նիստին: Նա նաև հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչից հետո մեկնելու է Կազան:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն