Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Մ. Բարոզո. « Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը»

Մարտ 16, 2011թ. 10:37

Մենք  ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես  է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ  բարեկամները դրանք ևս գերակա են համարում, ինչը կարևոր է գորածարար ու ներդրումային ոլորտների զարգացման համար»,- նշել է ԵՀ նախագահը։

Նրա խոսքով` ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաև խորհրդատվական աջակցություն։ «Կարևոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»,-ասել է նա։

«Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաև Հայաստանի հետ, ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ։ Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով»,- տեղեկացրել է Բարոզոն։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։

«ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է տարածաշրջանային գործունեությունը զարգացնել` բարիդրացիական հարաբերությունների ‎համատեքստում»,- նշել է ԵՀ նախագահը։

Ըստ նրա` ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ,  քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարևանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն և կառուցողական կլինեն»։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն