Էրդողանը կայցելի Սաուդյան Արաբիա
Մարտ 17, 2011թ. 11:00
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 18-21-ը կայցելի Սաուդյան Արաբիա` մասնակցելու Ջիդդա քաղաքում կայացող 11-րդ տնտեսական ֆորումին: Ֆորումի թեման լինելու է համաշխարհային ուժերի ազդեցությունը 21-րդ դարում տնտեսական փոփոխությունների գործընթացի վրա: Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ է ունենալու տեղի գործարարների հետ:
ArmAr.am












