Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կլոր սեղանը` «Հայաստանի տնտեսությունը. Հայացք դրսից» թեմայով

Մարտ 11, 2011թ. 15:15

Մարտի 11-ին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան «Հայաստանի տնտեսությունը. Հայացք դրսից» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Բելգիայի Անտվերպենի համալսարանի, ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի պրոֆեսորներ, գործադիր մագիստրոսներ, ինչպես նաեւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Համաշխարհային Բանկի, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, հայ գործարարների եւ փորձագետներ:

«Այլընտրանք»-ի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը ողջունելով մասնակիցներին, նշեց, որ անցած երկու տասնամյակում իրականացվող տնտեսական բարեփոխումները հիմնականում միտված են երկրում ազատական հարաբերությունների հաստատմանը: Համաշխարհային փորձը վկայում է, որ հետխորհրդային երկրների գերակշիռ հատվածը դիմագրավում է լրջագույն մարտահրավերներ: Այդ ամենին ավելացել է նաեւ 2008թ. ծայր առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքը, որը բացասաբար է անդրադառնում նաեւ զարգացած երկրների տնտեսությունների վրա: Նկատվում են ընդհանուր ճգնաժամային միտումներ, որոնց լուծումները նույնպես պահանջում են համատեղ ջանքեր: Միաժամանակ, բանախոսի համոզմամբ, անհրաժեշտ է տարանջատել համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը երկրի ներսում տեղ գտած կարեւորագույն խնդիրներից եւ դասեր քաղելով անցած տարիների փորձից, փորձել ձեւավորել ազգային տնտեսության սեփական մոդելը: Այս հարցում կարեւոր են ինչպես տեղական փորձագետների, այնպել էլ միջազգային կառույցների եւ գիտական շրջանակների մոտեցումները:

Հանդիպմանը զեկուցումով հանդես եկավ Արժույթի միջազգային հիմնադրամի Երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Գիլերմո Տոլոսան:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն