ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Մարտ 16, 2011թ. 16:37
Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis):
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Երևանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:












