Էրդողանը Մեդվեդևին է նվիրել Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի կրկնօրինակը
Մարտ 16, 2011թ. 16:00
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է ուղիղ 90 տարի առաջ` 1921 թվականի մարտի 16-ին, կնքված Մոսկվայի պայմանագրի պատճենը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Էրդողանը նաև այդ պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ դրոշմանիշ է նվիրել Մեդվեդևին:
Թուրքիայի նախագահը նվերները հանձնելու ժամանակ նշել է, որ 90 տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին «բարեկամության և եղբայրության» պայմանագիրը:
Այսպիսով, հաստատվում է այն տեղեկությունները, որ Էրդողանը Մոսկվա էր մեկնել նշելու հայ ազգի համար խիստ բացասական հետևանքներ ունեցած Մոսկվայի պայմանագիրը, որը կնքվել էր քեմալիստների (այդ ժամանակ Թուրքիայի Հանրապետությունը, որը ստեղծվել է միայն 1923-ին, գոյություն չուներ) և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից:












