Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Խախտվում են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները

Մարտ 17, 2011թ. 16:35

2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ,
ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է
Երևանի Ազատության հրապարակում: ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի
մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և
առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը
անցկացնում է բաց երկնքի տակ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի
տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է,
որ թույլ չի տալու տեղադրել վրանը:

Այժմ ոստիկանների թիվը գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր
մուտքերը: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն