Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սերժ Սարգսյան. «Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու»

Մարտ 17, 2011թ. 19:24

DAV_5265Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին:

Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում` նկատի առնելով, որ  նա առաջին անգամ է գալիս Հայաստան:

«Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին և այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում: Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն: Պատրաստ ենք դրանք լսելու և համատեղ աշխատելու: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջև: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու և այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»,-ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպմանն  ասել է Նախագահ Սարգսյանը:

Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:

«Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո´ն Նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև Վեհաժողովին»,-ասել է Ջոն Պրեսկոտը:-


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն