Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ԱԳ նախարար. «Ոչինչ չի կարող ազդել ՌԴ-ի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա

Մարտ 18, 2011թ. 14:58

ՀՀ ԱԳ Նախարարի   պատասխանները հարցերին Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարց. Նախ պարոն Նալբանդյանին: Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը վերջերս կարծիք էր հնչեցրել, որ թերի է ընթանում Հայաստան- ԵՄ համագործակցությունը, օրինակ բերելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Ինչպես կմեկնաբանեք այս կարծիքը:

Էդվարդ Նալբանդյան: Ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրոպական Միության համագործակցությանը, ապա ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն գնահատականներին, որոնք հնչեցվել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թե Երեւան այցելությունների ընթացքում, թե Բրյուսել Հայաստանից  բարձրաստիճան ներկայացուցիչների այցելությունների ժամանակ, իսկ այդ գնահատականները դրական են:

Ամենաթարմ օրինակը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելությունն է Բրյուսել, երբ Եվրամիության կողմից ամենաբարձր մակարդակով դրական գնահատական տրվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը:

Ես ձեզ եւս մի օրինակ էլ բերեմ. վերջերս, երբ Վիշեգրադ հանդիպմանն էի Բրատիսլավայում եւ այնտեղ քննարկվում էր Արեւելյան Գործընկերության ձեւաչափով համագործակցությունը, եւ տարբեր երկրներ ներկայացնում էին բանակցությունների գործընթացները Եվրամիության եւ իրենց երկրների միջեւ, երկրներից մեկը, որը զգալի առաջընթաց էր արձանագրել, հայտարարեց, որ իրենք բանակցությունների ընթացքում արդեն փակել են քննարկվող հարցերի ութ գլուխ: Երբ հերթը հասավ ինձ, ես համեստորեն ասացի, որ մենք էլ վատ չենք ընթանում եւ մենք փակել ենք տասներեքը:

Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցող ռուս-թուրքական հանդիպումները հասարակության մեջ մտահոգություններ են առաջացնում, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող են ազդեցություն ունենալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ Մոսկվա որեւէ այլ երկրի ղեկավարի այցելությունը չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վրա:

Պատասխանելով դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցին, Է. Նալբանդյանն ասել է.  «Քանի որ սա բավական զգայուն հարց է, ես կցանկանայի հավելել եւ այդ կապակցությամբ հիշեցնել, որ վերջին երկու տարիների ընթացքում շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող իրար հաջորդող նախագահների, եւ այսօր նաեւ լիտվացի նախագահողի կողմից, եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների. թե

Դուք գիտեք, որ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հետաքննության մեխանիզմի ստեղծման կապացությամբ,: Եվ կցանկայի հիշեցնել նաեւ ՀՀ Նախագահն առաջարկ է արել, որն աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից, համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ:

Վերջին շրջանում` թե´ Սոչիից առաջ, թե´ Սոչիից անմիջապես հետո, եւ անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները` դեսպանները, եւ անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները երեկ եւս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում: Եվ դրա հետ մեկտեղ մեծ աղմուկ են բարձրացնում, առանց հիմնավոր փաստարկների` կապված ինը տարեկան տղայի մահվան հետ, որը անգամ տեխնիկապես անհնար էր, որ դա լիներ Ղարաբաղի կողմից:

Այս բոլոր քայլերը ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանում լարվածության ավելացման պատճառ են հետապնդում: Մենք կողմ ենք, որպեսզի այն դրական միտումը, որը առաջացել է Սոչիում հանդիպման արդյունքում, կեղմերն օգտագործեն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացը առաջ տանելու համար»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն