Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հավատարիմ՝ 80-ամյա անշեղ ուղուն…

Մարտ 19, 2011թ. 14:11

«Ալիք»-ի հիմնադրման 80-ամյակին հաշվված օրեր են մնացել:

Իրանահայ մամուլի անդրանիկ պարբերականներ՝ ՙՇավիղ՚-ի (1894-97, Թեհրան), ՙԱստղ արեվելյան՚-ի (1896, Թեհրան), ՙԳործ՚-ի (1903, Թավրիզ), ՙՆոր Ջուղայի լրաբեր՚-ի (1904-1908), ՙԱռավոտ՚-ի (1909-1911, Թավրիզ), ՙԱյգ՚-ի (1914-1924, Թավրիզ), ՙԱրշալույս՚-ի (1912, Թեհրան), ՙԱրշալույս՚-ի (1918-19, Թաւրիզ), ՙԱռավոտ՚-ի (1919, Թեհրան) եւ ՙՆոր կյանք՚-ի (1922-27, Թեհրան) հարազատ շարունակությունն է 1931 թվականի մարտի 22-ին ծնված ՙԱլիք՚-ը:
Իր առաջին խմբագիր, ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի քրոջ զավակ Յովսեփ Թադեւոսյանի, այնուհետեւ մեծ հեղինակություններ՝ դոկտ. Վարդան Հովհաննիսյանի (ՙԱլիք՚-ի առաջին արտոնատեր), դոկտ. Արտաշես Բաբալյանի (երկրորդ արտոնատեր), հաջորդական խմբագիրներ՝ անզուգական Անդրե Ամուրյանի, Հովսեփ Հովհաննիսյանի (Հ. Էլմար, Իրանի Սահմանադրական շարժման անմիջական մասնակից ու Եփրեմի աջակից), Մանուել Մարությանի, Բաղդիկ Մինասյանի եւ ընդհուպ մինչեւ Հրայր Խալաթյանի… մարդկային ու ազգային ոգու գաղափարապաշտությամբ է կոփված 80-ամյա «Ալիք»-ը:
«Այսօր՝ բնության զարթոնքի հետ միասին,- գրում է «Ալիք»-ը, իր առաջին համարի խմբագրականում,- ծնունդ է առնում «ՙԱլիք»-ը ու մտնում հայ բազմատանջ մամուլի պատվավոր ընտանիքը՝ որպես նրա կրտսեր ու համեստ անդամը:
ՙԱյսօրվանից ՙԱլիք՚-ը ոտ է կոխում հայ հրապարակախոսութեան ասպարեզը՝ իր վսեմ կոչման հետ կապված ամբողջ ծանրության, պատասխանատվության ու համարյա անհնարին դժվարությունների հստակ գիտակցությամբ ու խոր զգացումով՚:
Եւ իրավամբ, այդ վսեմ կոչմանը հավատարիմ, էությամբ նույնը, բայց ձեւով տարբեր՝ ՙԱլիք՚-ը շարունակում է իր որպես մամլո օրինաչափ ուղու՝ մակընթացություններն ու ինչու չէ նաեւ տեղատվությունները:
Ահավասիկ.  «Ալիք»-ի ընթացող 80-ամյա ուղին՝ հակիրճ.
– Ետխորհրդային հայաստանյան եւ սփյուռքյան ձախորդ պայմանների լուսաբանում, քննարկում եւ տեղեկատվություն,
– Հայապահպանում՝ ըստ ամենայնի, հատկապես իրանական շահի (Ռեզա խան) եւ Քեմալ Աթաթուրքի անսուրբ դաշինքի արդյունքում Իրանում փակված հայոց դպրոցների բացը լրացնող ֆունկցիայի ստանձնում,
– Աջակից՝ գաղթօջախում որպես համայնք ձեւավորվելու ճիշտ հիմքերի ստեղծման,
– Հայ-իրանական ժողովուրդների ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից բարեկամության ամրապնդում,
– Հայ Դատի, հայոց նորագույն պահանջատիրության շրջածիրում Սփյուռքի քաղաքականացման գործընթացին մասնակցություն,
– Իրանական ժողովրդի արդար ցասման արդյունքում 1979 թվականի հեղափոխությունից սկսյալ ու Իրան-Իրաք պատերազմով շարունակվող ու յաջորդական փուլերում բարեփոխումների ճամփով երկրում քաղաքացիական հասարակայնության ձեւավորման գործընթացում բաժին-մասնակցության ցուցաբերում,
– Եւ վերջապես, Հայաստանի անկախության վերականգնման շրջադարձային հանգրվանին համապատասխան՝ մամլո եւ հատկապես որպես միակ օրաթերթը համայնքիս՝ միեւնույն վսեմ առաքելության ի կատար ածում…
80-ամյա վիթխարի գործի ու աշխատանքի նախկին ու ներկա բոլոր երախտավորները՝ արճիճաշար բանվոր-աշխատավորից մինչեւ արդիականացված տպագրամեքենայով աշխատողն ու համակարգչաշարը, թերթի ցրման ու առաքման պատասխանատուները, օրաթերթիս խմբագրակազմին կից աշխատող ու իրենց երիտ.-պատանեկան թարմ շունչը զգացնել տվող ՙԽաչմերուկ՚-ն (երիտ. հաւելված) ու ՙԱլիք պատանեկան՚-ը եւ մեկ խոսքով՝ ՙԱլիք՚-ի ողջ ընտանիքը հավատարիմ իր պատասխանատու կոչումին՝ շարունակելու է իր 80-ամյա անշեղ ուղու դժվարին ու տատասկոտ արահետներով ընթանալ՝ չվարանելով մերօրյա մակընթաց-տեղատվություններից ու մանավանդ՝ ուղեկցվող ալեկոծումներից:

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ Մելիքյան
ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն