Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի հետ

Մարտ 21, 2011թ. 13:57

Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Խորվաթիայի հետ եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեջ:

Կողմերը նշեցին, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի Նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել է: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի 2011-ին սպասվող՝ Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը եւ Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի այցը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ խորհրդարանների միջեւ կապերը ոչ միայն դրական նշանակություն ունեն երկկողմ հարաբերությունների, այլեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության տեսանկյունից:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Լուկա Բիբիչը մտքեր փոխանակեցին ԵՄ հետ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

Խորվաթիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն