Հոդորում են Րաֆֆի Հովհաննիսյանին ավարտել հացադուլը
Մարտ 21, 2011թ. 18:18
«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը իր վրդովմունքն է հայտնում մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառնագություն» կուսակցության առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պայմանների բարելավմանն ուղղված իր զինակիցների փորձը ոստիկանների կողմից անօրեն խոչընդոտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են «Շրջադարձ» կուսակցությունից:
«Կոչ ենք անում և հոդորում Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլի յոթերորդ օրը հայտարարել կուսակցության համագումարի ու հետագա ռազմավարության մասին և ավարտել հացադուլը: Կոչ ենք անում ԱԺ-ին անդրադառնալ իրենց գործընկերոջ կողմից իրականացվող քաղաքական քայլին,և անել հնարավորը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլի դադարեցման համար»,- նշված է «Շրջադարձ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:












