Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Հայաստանն ու Արցախը` Լոս Անջելեսում կայացած զբոսաշրջային միջոցառման մասնակից

Մարտ 22, 2011թ. 13:15

Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու:

Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվում էին տեղեկատվական գրքույկներ:

LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:

Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ ունեցան “Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ” եւ “Զվարթնոց” պարային համույթների սաները:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն