Ադրբեջանում վիճակը մտահոգիչ է
Մարտ 23, 2011թ. 12:46
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության, ԵԽ չափանիշների պահպանման խնդիրների վերաբերյալ:
Նա կոչ է արել փոփոխություններ իրականացնել խոսքի ազատության սահմանափակումների ուղղությամբ և իր անհանգստությունն է հայտնել լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ քննության ավարտի անկարողության վերաբերյալ:












