Գլխավոր » Regions, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Մշակույթ, Քաղաքականություն

«Մենք պետք է կոշտ լինենք քրդերի հետ»

Մարտ 29, 2011թ. 21:28

Levon«Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է բավական կոշտ լինեն  քրդերի հանդեպ, չպետք է  թույլ տալ, որ  նրանք ակտիվանան Հայաստանում: Այսօր մեր բռնազավթված հայրենիքի` Արևմտյան Հայաստանի իրավատերը Թուրքիան է, իսկ փաստացի` մեր երկիրը բռնազավթված է  քրդերի կողմից: Եթե քրդերը ուզում են, որ Հայաստանն իրենց աջակցի, ուրեմն պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանում հայոց մշակույթը ոչնչացնելուց, հայոց ունեցվածքին տեր լինելուց, գոնե դադարեցնեն ոսկի փնտրելու սին հույսով հայկական մշակութային կոթողները ավերելը:

Քրդերը տպագրում են քարտեզներ, ուր Արևմտյան Հայաստանի տարածքի վրա գրում են Քրդստան: Ինչ է սա, եթե ոչ կեղծիք:  Եթե համագործակցություն են ուզում, ուրեմն, պետք է վերացնեն այդ անարդարությունները, հրաժարվեն իրականությանը, պատմական ճշմարտությանը դեմ գնացող քայլերից: Մեր իշխանությունները պետք է  այս պահանջները հստակ դնեն քրդերի առաջ, միայն այդ դեպքում հնարավոր կլինի նրանց հետ գնալ համագործակցության»,-ArmAr.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:


Դիտել Regions, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Մշակույթ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն