Գլխավոր » Լրահոս

Հայ մտավորականների ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին

Մարտ 30, 2011թ. 10:15

Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,

Սույն ուղերձը ստորագրած մտավորականներս բարձր ենք գնահատում Ազատության հրապարակում Ձեր 15-օրյա հացադուլ-քաղաքացիական բողոքը ու կարեւորում ենք դրա հասարակական արձագանքը:

Այն վերստին ապացուցեց, որ ոչ միայն ժողովուրդը չի վստահում իշխանություններին, այլեւ իշխանությունն է անհաղորդ ժողովրդի հավաքական բողոքին: Ձեր քայլով քաղաքականությունը դրվեց բարոյական հիմքի վրա` նոր դիմագիծ հաղորդելով ընդդիմությանը: Դուք համաժողովրդական բողոքն ու պահանջները ամփոփեցիք անձնուրաց քայլի մեջ, որն երախտագիտությամբ ընդունեց Ձեզ զորակցող հանրությունը:

Իրապես երկրում ծառացած օրհասական խնդիրները, որոնք ամրագրված են մարտի 13-ի Կոչում եւ մարտի 15-ի Ձեր ելույթում, պահանջում են բոլորիս միասնական ներուժի համատեղումն ու ուղղորդումը անհետաձգելի համակարգային փոփոխությունների համար:

Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,

Հանուն մեր նպատակների իրագործման եւ հենվելով քաղաքացիական լայն հասարակության ու մտավորականության զորակցության վրա` Ձեզանից ակնկալում ենք. քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձեւերով եւ առաջնորդել ապագայի փոփոխություններին հասնելու գործընթացները` խորհրդարանի ամբիոնից մինչեւ հրապարակ, հրապարակախոսությունից մինչեւ հանրահավաք:

Հիրավի` ժամն է, որ բոլորս մասնակցենք մեր քաղաքացիական ու ազգային նոր զորաշարժին:

Այսպիսով, միասին` ի գործ:

30 մարտի 2011թ.
Ք. Երեւան

Երվանդ Մանարյան – <Արտավազդ> մեծ մրցանակի ասպետ
Դավիթ Սեդրակյան – Ակադեմիկոս
Վլադիմիր Բարխուդարյան – Ակադեմիկոս
Յուրի Սարգսյան – Ակադեմիկոս
Էդուարդ Ղազարյան – Ակադեմիկոս
Ռաֆայել Մելիք-Օհանջանյան – Ակադեմիկոս

եւս 29 ստորագրություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն