Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում խիստ մտահոգված են Ադրբեջանի ռազմատենչությամբ

Ապրիլ 14, 2011թ. 18:18

zara-288x300Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 25 պատգամավորները ևս խիստ մտահոգված են Ադրբեջանի պատերազմական քարոզչությամբ ու, առավել ևս, ռազմական բյուջեի ավելացմամբ: Դա է պատչառը, որ նրանք սիրահոժար միացել են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ,  ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հայտարարությանը, որը արձանագրում է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Նման գործողությունները վտանգում են փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված հրադադարի արդյունքում: Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկայի վերջին դրսեւորում հռչակագրին միացած պատգամավորները համարում են քաղաքացիական օդանավերը ռմբակոծելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները` ի պատասխան Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման»:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գրավոր հայտարարության մեջ նշվում է.«Հայաստանը պատրաստ է շփման գծից հանել դիպուկահարներին, մինչդեռ Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժում է ` անգամ օգտագործելով երեխայի ենթադրյալ մահը: ԵԽԽՎ պատվիրակները կոչ են անում Ադրբեջանին ընդունել առաջարկները եւ կատարել պարտավորությունները`ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ»:

Զարուհի Փոստանջյանը փաստաթուղթը ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրել ապրիլի 12-ից: Բացի հայ պատվիրակներից այս հայտարարությանը միացել են հույն, ռուս, ֆրանսիացի պորտուգալացի, իսպանացի, անգլիացի, հոլանդացի , բուլղարացի, իռլանդացի, սլովակ պատգամավորները:


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն