Ռ.Հախվերդյան.«Մոնթեն ու մյուս տղաներն էին իսկական մտավորականները, ոչ թե այսօրվա մտավորական հորջորջվողները»
Ապրիլ 11, 2011թ. 13:55
«Մեր երկիրը վերջին տարիներին վերածվել է «ֆեոդալական գարշելի զուգարանի», այնինչ եթե կենդանի լինեին Մոնթեն եւ հայ ազգի մյուս արժանավոր զավակները, ապա նրանք կպայքարեին արատավոր մի շարք երեւույթների դեմ, ինչպես այսօր՝ «Սարդարապատ» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Մեր երեխաներն այդ ժամանակ կներշնչվեին մեր հերոսներով, հայրենասիրության մասին խոսել պետք չէր լինի, ուղղակի անհրաժեշտ կլիներ կախել հերոսների նկարները եւ դա լիովին բավարար կլիներ։ Մոնթեն ու մյուս տղաներն էին իսկական մտավորականները, ոչ թե նրանք, ովքեր այսօր իրենց մտավորական են հորջորջում»,- նշեց Հախվերդյանը։
ArmAr.am












