Ադրբեջանը կոչ է արել ԱՄՆ-ին և ԵԱՀԿ-ին չմիջամտել իր երկրի ներքին գործերին
Ապրիլ 15, 2011թ. 10:51
Ինչպես գրում է Trend գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կոչ է արել արտասահմանյան ներկայացուցչություններին չմիջամտել երկրի ներքին գործերին: «Չնայած նրան, որ Հասարակական պալատի չթույլատրված ցույց անցկացնելու փորձի կանխարգելումը իրավապահ մարմինների կողմից դրական արձագանք է գտել բնակչության կողմից` ԱՄՆ և ԵԱՀԿ ներկայացուցչությունները Ադրբեջանում այլ վերաբերմունք են ցուցաբերել»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
ArmAr.am












