Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Հանդիպում Իրաքի Նաֆթաքիմիական կորպորացիայի ղեկավարի հետ

Ապրիլ 15, 2011թ. 13:54

Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ:

Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները:

ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկեց հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեց շուրջ 200 մարդ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները եւ դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն