Կոչ ուղղված աշխարհի հայերին
Ապրիլ 15, 2011թ. 22:58
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի “Լռության րոպե”։
Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի /Արարատյան/ ժամանակով, ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։
ArmAr.am












