Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի քննությունը

Ապրիլ 19, 2011թ. 10:52

francՖրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը` նշելով, որ այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանն ու խոսքի ազատության իրավունքին և որ օրինագծի ընդունումը բացասական հետևանքներ կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
Նախքան Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցության կողմից ներկայացված օրինագծի` մայիսի 4-ին կայանալիք քննարկումը, որը, ամենայն հավանականությամբ, ընտրությունների պատճառով կհետաձգվի մինչև 2012թ., Սենատի լիագումար նիստում տեղի է ունենալու Սահմանադրական հանձնաժողովի` օրինագիծը մերժելու վերաբերյալ որոշման քննարկումը: Լիագումար նիստի օրակարգում չընդգրկվելու դեպքում այն կվերադառնա ստորին պալատ:

Տեղեկացնենք, որ օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի տարածքում ապրող, Հայոց ցեղասպանության փաստը ժխտող ամեն ոք կդատապարտվի 5 տարվա ազատազրկման և կտուգանվի 45 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ այսօր ֆրանսիական Սենատում առկա են Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող երեք օրինագծեր, որոնք սպասում են ֆրանսիացի սենատորների քննարկմանը:

ArmAr.am


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն