Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տնտեսություն

ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միության կլոր սեղանը տապալվեց

Ապրիլ 19, 2011թ. 11:25

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու, մասնավորապես, նրա նախագահ Արսեն Ղազարյանը, որն աչքի է ընկնում որպես հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ ջատագով, ապրիլի 15-ին կազմակերպելու էր կլոր սեղան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ եւ թուրք մասնագետների համար։ «Երկիր» օրաթերթը փոխանցում է, որ նախապես տեղեկացվել է, որ միջոցառումը լրագրողների համար բաց չի լինելու, քանի որ դա «ընդամենը աշխատանքային հանդիպում է» եւ հայ ՏՏ ոլորտի մասնագետները կնեղվեն լրագրողների ներկայությունից։

«Այնուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումը, կարելի է ասել, տապալվել է, քանի որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ընդամենը մի քանի հոգի, իսկ թուրքական կողմից մասնակիցներ ընդհանրապես չեն եղել»,-հայտնում է «Երկիրը»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն