Միջոցառում միտված հայ-ռուսական կապերի խորացմանը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջատարածաշրաջանային համաժողովը: Այն կազմակերպվել է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում են երկու երկրների ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ: Բացմանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, գործարարներ, իսկ ռուսական կողմից` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և այլք:
Համաժողովի բացմանը Նարիշկինն ընթերցել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի ուղերձը: Հայաստանի նախագահն իր ելույթում կարևորել է մեծամասշտաբ համաժողովի անցկացումը ու նաև ընդգծել համաժողովի նշանակությունը, որը կոչված է հայ-ռուսական տնտեսական համագործակցության խթանմանը, Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների հոգևոր-մշակութային մերձեցման ամրապնդմանը:
Հանձնաժողովում քննարկման հիմնական թեմաներն են երկու երկրների մարզերի մակարդակով ապակենտրոնացված փոխազդեցության հետագա խորացմանն ու տնտեսական անմիջական կապերի զարգացմանն ուղղված լայն ընդգրկումը` տնտեսական, ֆինանսական, փոքր և միջին բիզնեսի, տուրիզմի և էներգետիկայի, արդյունաբերության, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Համաժողովի ընթացքում տարբեր բանախոսները հատկապես կարևորել են երկկողմ համագործակցության գործընթացում փոքր և միջին բիզնեսի առավել գործուն ներգարավածծությանն ուղղված հստակ միջոցների մշակման հարցերը:
ArmAr.am












