Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Քերոլայն Քոքս.«Ես ձեզ հետ միասին միշտ հիշում ու ողբում եմ 1915թ-ի ողբերգությունը»

Ապրիլ 19, 2011թ. 12:51

tsitsernakaberdԲարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում է ու այս անգամ նա մեր երկիր է   ժամանել իր գործընկերների ուղեկցությամբ, որոնցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում: Ծաղիկներ դնելով Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ նա ասել է. «Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են և Լորդերի պալատի, և Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական կուսակցական խմբում և  նրանք հնարավորություն ունեն անձամբ տեսնել այս ամենը, ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն ու հետևություններ անել: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլև մի վայրում, որը հիշատակում է Հայոց Ցեղասպանության զոհերին…Այցելեցինք Ցեղասպանության թանգարան, այն շատ հզոր թանգարան է և նույնպիսի հզոր տպավորություն է գործում այցելողի վրա»:  Ապա հավելել. «Ես ձեր հետ միասին միշտ հիշում ու ողբում եմ 1915թ-ի ողբերգությունը»:


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն