Խոստանում են` Զատիկի տոնին ձուն չի թանկանա
Ապրիլ 19, 2011թ. 13:58
Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները վստահեցնում են, որ Զատկի տոնի (այս տարի այն կնշվի ապրիլի 24-ին) հետ կապված ձուն Հայաստանում չի թանկանա: «Արաքսը», Երեւանի ու Արզնիի թռչնաֆաբրիկաները այդ հավաստիացումները տվել են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին, ինչի մասին նա այսօր` ապրիլի 19-ին հայտարարեց մամուլի ասուլիսում, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հարկ համարեց այդ մասին լրագրողներին ասել նույնպես ասուլիսի միջոցով:
ArmAr.am












