«Ո՞վ է կազմակերպել հոկտեմբերի 27-ը»
Հարցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը
«Հետքննություն» հավելվածում և ապա «Գոլոս Արմենիի» թերթի ս/թ ապրիլի 16-ի համարում տպագրված է «Ո՞վ է կազմակերպել հոկտեմբերի 27-ը» վերնագրով հոդված:
Մենք առանձնակի հետաքրքրություն չէինք ցուցաբերի հեղինակի` Հայաստանի անվտանգության համակարգի նախկին սպայի ներկայացրած փաստերին, եթե դրանք ուղղակի չառնչվեին մեր երկրի ազգային-պետական անվտանգությանը:
Հոդվածում բացահայտ մատնացույց է արված պետության անվտանգությանը սպառնացող գործողություններ, որոնք ժամանակին ուղղորդվել և ղեկավարվել են այլ երկրների գաղտնի ծառայությունների կողմից: Հոդվածագիրը ներկայացել է որպես «ազգային անվտանգության նախկին սպա»:
Դիմում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` երկրի հասարակայնությանը պարզաբանելու, թե ներկայացված մեղադրանքները որքանով են համապատասխանում իրականությանը և ինչ քայլեր են ձեռնարկվելու` բացառելու ազգային-պետական անվտանգության այդօրինակ սպառնալիքները:
Հակառակ պարագայում, պաշտոնական արձագանքի բացակայության դեպքում, կարելի է ենթադրել, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հղի է կրկնությամբ:
Մեր մտահոգությունը պայմանավորված է նաև այն բանով, որ հավաստի փաստեր ներկայացնող հոդվածի հեղինակը չի թաքցնում իր ով լինելը: Սույն հայտարարությունը տարածել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:
ArmAr.am












