Շրիլա Ֆլեդեր. «Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19¬ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր« ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրեց այն եղեւնին, որը տնկել էր 2002 թվականին:
«Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք հիշում ենք 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են եւ Լորդերի պալատի եւ Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական համակուսակցական խմբում: Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլեւ մի նշանակալի վայրում, որը խորհրդանշում է այդ ողբերգական իրադարձությունները»¬ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նշեց բարոնուհի Քոքսը:
Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց. որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ« սակայն այն« ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում« ամենատպավորիչն էր:
«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ի՞նչ է Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ է տեղի ունեցել, քանզի շատ¬շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը«¬ հայտարարեց Բարոնուհի Շրիլա Ֆլեդերը: Իսկ տիկին Շիլան առաջիկայում հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ընդունի ու ճանաչի Հայոց Ցեղասպանությունը հարցադրմանը ի պատասխան նա ասաց.«Շարժումը կա, առաջ ենք գնացել: Ես հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա»:
Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծեց, որ ինչպես շատերը Բրիտանիայում այնպես էլ ինքը տեղյակ չի եղել Հայոց Ցեղասպանության մանրամասներից եւ այդ իմաստով նա կարեւորեց այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: «Պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեւէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի վերադառնանք Բրիտանիա եւ կարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում»,¬ ասաց Համայնքների պալատի ներկայացուցիչը:
ArmAr.am












