Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բարոնուհի Քոքսի գլխավորած պատվիրակությունը նախագահականում

Ապրիլ 19, 2011թ. 18:45

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական  պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և  զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ և անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին:

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Այցի շրջանակում Երևանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ և օգտակար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն