Գլխավոր » Լրահոս

Միջոցառում ի նպաստ հայապահպանության

Ապրիլ 19, 2011թ. 18:49

Ապրիլի 17-ին Նիդերլանդների Նայմեխեն քաղաքում տեղի ունեցավ «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության եւ «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ջյունիկ Աղաջանյանը, ով բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ իրականացրած նրանց գործունեությունն ու հետագա հաջողություններ մաղթեց աճող սերնդին հայեցի եւ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում:

Տոնական միջոցառմանը ներկա էին Նայմեխենի քաղաքապետարանի, հայկական կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն