Էրզրում քաղաքում պայթյուն է եղել
Ապրիլ 19, 2011թ. 19:06
Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն ուսումնարաններից մեկի վարչական շենքի առաջին հարկում գտնվող թեյարանում։
Պայթյունի արդյունքում վիրավորվել է 9 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հավանական վարկած է համարվում գազի արտահոսքը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Էրզրումի անվտանգության վարչության ղեկավարը նշել է, որ իրականացվում են պայթյունի պատճառների ուսումնասիրման աշխատանքները և մանրամասները կհաղորդվեն պարզ դառնալուն պես։
Նա հավելել է, որ միջադեպի պատճառ կարող է հանդիսացած լինել գազի արտահոսքը։
ArmAr.am












