Որտե՞ղ է ծնվեց հայերին իրենց հայրենիքից` Արևմտյան Հայաստանից արտաքսելու գաղափարը
Հատված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի «Հայ ժողովրդի ողբերգությունը. Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքից:
«Օսմանցիների հետնորդները հազիվ թե նմանվեն այն մարդկանցից որևէ մեկին, ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք չեն ատում, չեն սիրում, չեն զգում որևէ մեկի հանդեպ թշնամանք կամ կապվածություն տևական ժամանակահատվածում: Նրանք միայն վախենում են: Եվ հասկանալի է, որ մյուսներին են վերագրում սեփական վարքագծի դրդապատճառները:
Դարեր շարունակ թուրքերը բարբարոսաբար են վերաբերվել հայերին ու ենթակա այլ ժողովրդներին: Նրանց մեթոդները միշտ դաժան են եղել, կոպիտ ու ոչ գիտական: Նրանք մահակներով էին ջարդում հայերի գլուխնեը՝ այս տհաճ համեմատությունը այն պարզունակ միջոցների հստակ պատկերն է, թե ինչպես էր լուծվում հայկական հարցը: Թուրքերը լավ էին հմտացած սպանությունների մեջ, սակայն սպանությունը նրանց կատարմամբ արվեստ չէր: 1915-16թթ. իրադարձությունները ցույց տվեցին նոր երևույթների առաջացումը: Հայտնվեց բռնագաղթի գաղափարը: Վերջին 5 դարերում թուրքերը քրիստոնյաներին ոչնչացնելու բազում միջոցներ էին հորինել, սակայն, նրանց մտքով չէր անցել, որ նրանց կարելի է դուրս հանել այն տներից, որտեղ ապրել են նրանց հայրերը, պապերն ու նախապապերը և արտաքսել անողոք անապատ: Որտե՞ղ ծնվեց այդ գաղափարը: Ծովակալ Ուզեդոմը, որը Թուրքիայում ՌԾՈւ գերմանական փորձագետներից էր, պատմեց ինձ, թե ինչպես են գերմանացիները նման խորհուրդ տվել թուրքերին: Սակայն, գլխավոր պահն այն է, որ «Մարդկանց en masse բռնագաղթի գաղափարն այսօր բուն գերմանական է: Այն զետեղված է պանգերմանական գրականության մեջ»,-գրել է ամերիկացի դիվանագետը…












