Դատարանն ազատ արձակեց բռնցքամարտիկին
Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ինչպես նաև ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանին դատարանը մեղավոր ճանաչեց նրան առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման։ Սակայն կիրառելով փորձաշրջան՝ դատարանն ազատ արձակեց բռնցքամարտիկին:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել էր դեռ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով` մեղադրվելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ (քրեական օրենսգրքի 316 հոդված, առաջին մաս):
Այսօր կեսօրին մեկնարկած դատական նիստի ժամանակ չնայած տուժող ոստիկանների հայտարարությանը, թե Խաչատրյանը հարվածել է իրենց, երբ իրենք փորձել էին հասարակական կարգը պահպանել, Խաչատրյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և կոչ արել ավարտել այս «դատական շոուն»։
ArmAr.am












