Շուշին վերականգնվում է
Ապրիլ 20, 2011թ. 13:20
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Շուշիի Խ.Աբովյանի անվան եռահարկ դպրոցի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո 7300 քմ տարածք զբաղեցնող կրթօջախն իր չորս մասնաճյուղերում կսպասարկի մինչեւ 1200 աշակերտի:
Քաղաքի ամենամեծ դպրոցում այսօր ուսանում է 312 աշակերտ, որոնց թիվը, տնօրեն Նազիկ Նալբանդյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով, ինչը պայմանավորված է այստեղ վերջերս վերաբացված զորամասի առկայությամբ, ինչպես նաեւ Շուշի քաղաքի վերականգնման աշխատանքներով, ինչը բնակիչների շրջանում մեծ լավատեսություն է առաջ բերել:
Կրթօջախի տնօրինությունը հպարտ է իր շրջանավարտներով եւ հավատում է, որ բարեկարգ դպրոցի սաների շարքում կլինեն գիտության, կրթության ու արվեստի բազմաթիվ նոր երախտավորներ:
ArmAr.am












