Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին

Ապրիլ 20, 2011թ. 15:55

press-rel-2011-04-20-a-imageՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 20-ին ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակության ապրիլի 18-ից 20-ը այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պլանավորել են հետագա միջոցառումների ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել պլանավորված աշխատանքների կատարումից:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն