Գլխավոր » TOP, Լրահոս, Ցեղասպանություն

Սերժ Թանկյան. «Օբաման պետք է կատարի իր խոստումը` ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 20, 2011թ. 14:36

Serj+Tankian+1Հայտնի ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը մասնակցելու է ապրիլի 21-ի ցույցին: Ավելին, Թանկյանը ուղերձ է տեղադրել ֆեյսբուքի իր ավելի քան 570 հազար երկրպագուների համար, կոչ անելով նրանց միանալ բողոքին. «Կոչ ենք անում բոլորին Հարավային Կալիֆորնիայում, հինգշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին միանալ բողոքի ցույցին` հորդորելու նախագահ Օբամային կատարել իր խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս հարցը միշտ չափազանց կարևոր է եղել Սերժի և նրա ընտանիքի համար»:

Հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդին փոխադրելու նպատակով. ժամը 13:30-ին ավտոբուսները կշարժվեն Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցուց, Հոլիվուդի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» վարժարանից և Էնսինոյի «Ֆերահյան» վարժարանից: Նրանք, ովքեր պատրաստվում են իրենց փոխադրամիջոցներով մեկնել ցույցի վայր, պետք է ժամը 15:00-ին լինեն` «Sony Studios»-ի դիմաց, 10202 W. Washington Boulevard, Քալվեր Սիթի, Կալիֆորնիա:

Որքան ցուցարարների թիվը մեծ լինի, այնքան նրանց ներկայությունն ավելի տեսանելի, իսկ ձայներն ավելի լսելի կլինեն:


Դիտել TOP, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն