WikiLeaks-ի հերթական բացահայտումը Էրդողանի և Գյուլի մասին
Ապրիլ 20, 2011թ. 20:38
Wikileaks-ի վերջերս գաղտնազերծված փաստաթղթում հրապարակվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի` 2009 թ. իր ղեկավարությանն ուղղված հեռագրում ասված խոսքերը, որում Թուրքիայի վարչապետն ու նախագահը Գյուլենի խամաճիկներն են համարվում: Ամերիկաբնակ Ֆեթհուլլա Գյուլենը հայտնի մահմեդական քարոզիչ է, ում ղեկավարած շարժումը, դեսպանի խոսքերով, փաստացի վերահսկվելով թուրքական կառավարության կողմից, նրան պարտադրում է հակաիսրայելական և հակաամերիկյան արտաքին քաղաքականություն: Շարժումը ողջ աշխարհում բացում է դպրոցներ, որտեղ «լվանում են աշակերտների ուղեղները»: Միայն ԱՄՆ-ում գործում է նման 140 դպրոց:
ArmAr.am












