Արգելք քուրդ թեկնածուների մասնակցության վրա
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ)՝ առաջիկա ընտրություններին քուրդ թեկնածուների մասնակցության վրա արգելք դնելու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել Ստամբուլի, Դիյարբեքիրի, Վանի և Հաքքարիի փողոցներում, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ցուցարարները բախումների ընթացքում շենքերի վրա են նետել պայթուցիկ հեղուկով լի շշեր: Տեղեկացվում է նաև Դիյարբեքիրում ոստիկանի գնդակից վիրավորված ցուցարարի վերաբերյալ:
Նշենք, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը երկուշաբթի որոշում է կայացրել արգելք դնել 12 անկախ թեկնածուների՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վրա։ 12 թեկնածուներից 7-ը «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակցությունը վայելող քուրդ քաղաքական գործիչներ են։
ArmAr.am












