Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Հայաստանում չկան օսմանագետնե՞ր

Ապրիլ 20, 2011թ. 21:04

VirabyanՀայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2001թ.-ից հետո, երբ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի Խորհրդին, Ազգային արխիվները բաց են ԵԽ անդամ բոլոր երկրների համար, իսկ այդ երկրների արխիվները` հայ մասնագետների համար։

Օրինակ, Թուրքիայի արխիվները բաց են հայերի համար։ Վիրաբյանի խոսքերով թուրքական արխիվների ղեկավարները պատրաստ են համագործակցության։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքացիական արխիվներում հնարավոր չէ գտնել պետք եղած բոլոր նյութերը։ Գոյություն ունի զինվորական արխիվ, որը փակ է անգամ Թուրքիայի քաղաքացիների համար: Իսկ քաղաքացիական արխիվներում ուսումնասիրությունները դժվարանում են , քանի որ այսօր Հայաստանում օսմաներենին բավարար չափով տիրապետող մասնագետներ չկան, իսկ 1928 թ. Թուրքիայի պետական լեզուն դեռ օսմաներենն էր, որը արաբերենի, պարսկերենի և թուրքերենի խառնուրդն է:

Մասնագետների պակասի պատճառով հայկական կողմը չի կարողանում օգտվել թուրքական արխիվներից։ Այնինչ թուրք ուսումնասիրողներն ազատորեն օգտվում են Հայաստանի Ազգային արխիվից։
Թուրքական արխիվներից բացի, Հայոց ցեղասպանության մասին նյութեր պահպանվում են նաև Գերմանիայի, Ավստրիայի եւ Վրաստանի արխիվներում։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն