Աբխազիայի վարչապետը խոստանում է աջակցել հայ համայնքին
Ապրիլ 20, 2011թ. 21:13
Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան ընդունել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանին: Վարջինս հայ համայնքի ղեկավար է ընտրվել 2010թ. դեկտեմբերին: Սուրեն Կերսելյանը Աբխազիայի վարչապետի հետ իր առաջին հանդիպման ժամանակ Շամբային ծանոթացրել է հայ համայնքի կառուցվածքի եւ գործունեության հիմնական ուղղություններին, տեղեկացրել Հայաստանի և սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ շփումների մասին, քննարկել հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, այդ թվում` Սուխումիում թիվ 9 դպրոցի վերանորոգման հարցը: Շամբան հանձնարարականներ է տվել տարբեր գերատեսչությունների և վերջում խոստացել աջակցել հայ համայնքի ծրագրերին:
ArmAr.am












