Նանսենը հայոց ցեղասպանության տարիներին
Այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը եւ Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն երկօրյա է` Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից ժամանած պատմաբան-հետազոտողների մասնակցությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, միջազգային գիտաժողովի նպատակը Սկանդինավիա-Հայստան հարաբերությունների պատմության այս առանցքային դրվագները եւս մեկ անգամ արժեւորելն է` ընդհանուր պատմության եւ հիշողության համատեքստում:
Գիտաժողովը նվիրված է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական եւ դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին: Նանսենը հումանիստական մեծ գործունեություն է ծավալել հայոց ցեղասպանության տարիներին: Մասնավորապես, լինելով Ազգերի Լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արյունավետ քայլեր է ձեռնարկել ցեղասպանությունի հետո անօթեւան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու եւ քաղաքացիություն տալու գործում:
ArmAr.am












