Թուրքիան իրականացրել է մշակութային սպանդ
Ապրիլ 21, 2011թ. 10:00
Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո թուրքական կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում շուկաներում»:
Օսմանյան Թուրքիայի կողմից հայկական ոչնչացված մշակութային արժեքների թվաքանակը , մոտավոր հաշվարկներով, կազմում է 20-25 000:
Թուրքիան ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացրել 2 միլիոն հայերի, այլև ոչնչացրել, ավերել ու յուրացրել է Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի` հայության մշակութային արժեքները:
Ակնհայտորեն գործ ունենք մշակութային ցեղասպության փաստի հետ:
ArmAr.am












