Պահանջում են թաղել Լենինի աճյունը
Ապրիլ 21, 2011թ. 08:45
«Երիտասարդ գվարդիա» շարժումը, որը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության երիտասարդական թեւն է, մտադիր է պահանջել Լենինի աճյունի թաղումը։
Ռուսական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, ապրիլի 22-ին, այսինքն՝ հեղափոխության առաջնորդի ծննդյան օրը, երիտասարդական շարժման ակտիվիստները պատրաստվում են ակցիա անցկացնել Կարմիր հրապարակում։ «Երիտգվարդիականների» կարծիքով, քաղաքի կենտրոնական հրապարակում Լենինի աճյունի պաշտանմունքը մնացել է տոտալիտար վարչակարգից։
Մամուլին տված հարցազրույցում ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը նշել է, որ Լենինի եւ ԽՍՀՄ այլ գործիչների վերաթաղման հարցը բավականին բարդ է։
ArmAr.am












