Հայոց Նյուրնբերգը դեռ չի կայացել
Հրեաները, ովքեր ողջակիզվեցին Եվրոպայում, հայրենիք ունենալու իրավունք ստացան. հանցագործներն ու կազմակերպիչները պատժվեցին, Հոլոքոստը միջազգայնորեն դատապարտվեց, Իսրայելը վնասի հատուցում է ստանում ցայսօր: Հայոց պարագան բոլորովին այլ տրամաբանությամμ, այլ կերպ դասավորեցին միջազգային քաղաքական հարաբերությունների «ճարտարապետները»:
Ցեղասպանության արդյունքում հայերը միջազգայնորեն զրկվեցին հայրենիքից, հայրենիքով և հայրենիքում ապրելու իրավունքից: Ճիշտ է ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվեցին, սակայն ճիշտ է նաև այն, որ նրանք ազատ արձակվեցին, իսկ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն չդատապարտվեց… Ահա սրանք էին այն պատճառները, որոնք դրդեցին հայերին (և, հավանաμար, ապագայում դրդելու են այլ ժողովուրդների), միջազգային քաղաքական ու իրավական անկատար համակարգի «բացթողումները» սեփական միջոցներով լրացնել:
1920-ականներին «Նեմեսիսի» շարքերում ընդգրկված հայ վրիժառուները պատժեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին (ցավոք, դեռևս անպատիժ մնացին Հայոց ցեղասպանության գաղափարախոսներն ու ծրագրողները): 1973-ին Գուրգեն Յանիկյանը սկիզբ դրեց Հայ դատի արդարացի լուծման ազատագրական պայքարին. 1975-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ASALA) ստանձնեց Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարի հիմնական ծանրությունը…
«Ուխտ Արարատի»
ArmAr.am












