Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Ապրիլ 21, 2011թ. 11:15

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին:  Այն Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է:  Վերջին ընթրիքը  Ս. Հաղորդության խորհրդի հաստատումն է,  միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ:

Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ:

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն