Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկումների
Սեպտեմբեր 30, 2009թ. 12:45
Թուրքիայի կառավարությունը պատգամավորներին իրազեկել է, որ հոկտեմբերի 1-ին մեկնարկող մեջլիսի նստաշրջանում քննարկվելու են ինչպես քրդական խնդիրը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները և սահմանների բացման հարցը:
Հայ–թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը սկզբում կքննարկվեն մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեում, այնուհետև, կներկայացվեն Գերագույն ժողովին: Ըստ որոշ աղբյուրների, արձանագրությունները լիագումար նիստի օրակարգում կհայտնվեն ամենաուշը հոկտեմբերի 10-12-ին:
Իսկ այս պահին թուրքական ընդիմադիր ուժերը կազմակերպում են ակտիվ քննարկումներ: «Ազգային շարժում» ընդիմադիր կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչերին այսօր հրավիրել է նիստ` «Երկրի կարևորագույն խնդիրները» խորագրով:
Ք.Մ.












