Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Վարչակարգը չի թողնում հեղափոխությանը այլընտրանք»

Ապրիլ 21, 2011թ. 19:42

2Ապրիլի 21-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունենցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «Համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը» թեմայով։

Բանախոս, ՀԱԿ հիմնադիր անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը գնահատելով Հայաստանի տնտեսության վիճակը որպես կատաստրոֆիկ, փաստեց, որ 2011 թ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց համաշխարհային ճգնաժամի ցուցանիշները և Հայաստանի սոցիալ–տնտեսական իրավիճակը, համադրեց այն այլ երկրների, մասնավորապես Հարավային Կովկասի պետությունների հետ։

Միաժամանակ ներկայացվեց տնտեսական վիճակի վատթարացման ներքին պատճառները, դրանց ուղղակի կապը երկրում տարվող քաղաքականության և քրեա–օլիգարխիկ համակարգի հետ։

Համեմատություն կատարվեց Հայաստանի և ԱՊՀ երկրների ճգնաժամից դուրս գալու ճիգերի և ՀՀ Կառավարության անարդյունավետ գործունեության միջև, ինչպես նաև նշվեց դրսից ստացված վարկային միջոցների փոշիացման և աննպատականին ծախսման մասին։

Հրանտ Բագրատյանը կատարեց բազմաթիվ առաջարկներ տնտեսության խնդիրների վերաբերյալ, որոնք գործող վարչակարգի կողմից սկզբունքորեն մերժվում են, քանի որ այն հակասում է օլիգարխիկ շահեր ունեցող կլաններին շահերին։ Ավելին, վարչակարգի գոյության համար մարդկանց արտագաղթը՝ երկրից արտահանումը դարձել է իշխանությունը պահպանելու գիտակցված միջոց, ինչը հանգեցնում է ժողովրդագրական աղետի։

Բանախոսը ցավով նշեց, որ վարչակարգը չի թողնում հեղափոխությանը այլընտրանք, կառչելով իշխանությունից, և ոչ մի քայլ չի կատարում դրությունը շտկելու համար։

Հնչեցվեց ահազանգ, որ հարևան Ադրբեջանի տնտեսության և նավթային հատվածի, հատկապես մեքենաշինության և ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանի ետընթացի ֆոնին հանդիսանում է լրջագույն մարտահրավեր և սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը։

Նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր և կարծիքներ ներկայացրին, մասնավորապես գյուղատնտեսության և գյուղի զարգացման, ազատագրված տարածքների վերաբնակեցման, քրեա–օլիգարխիկ համակարգից ազատվելու, երկրում իրակական բարեփոխումներ իրականացնելու շուրջ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն